Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին իրանական պետական հեռուստաընկերության եթերում ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների բոլոր թեկնածուներին Իրանի թշնամիներ է անվանել:
Խամենեին նշել է, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների բոլոր թեկնածուները մրցում են միմյանց հետ Իրանի սևացման հարցում, իսկ հակաիրանական կտրուկ հայտարարությունները՝ թշնամական գործողություններ են:
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ երկրի տնտեսությունը և բանկային համակարգը շարունակվում են բախվել խնդիրների ԱՄՆ-ի պատճառով, չնայած արևմտյան պատժամիջոցների չեղարկմանը:
Նրա խոսքով, քանի որ բոլոր արևմտյան երկրները գտնվում են Վաշինգտոնի ազդեցության տակ իրենց բոլոր բանկային գործողությունները դժվարանում են: "Ամերիկացիները բոլոր պատժամիջոցները չեղարկել են միայն թղթի վրա", - հավելել է նա: