Quantcast
Channel: VERELQ
Viewing all articles
Browse latest Browse all 2470

Ժիրինովսկի. Թուրքիան ցանկանում է միգրանտների հոսքն ուղղել դեպի Վրաստան ու Հայաստան

$
0
0
Վլադիմիր Ժիրինովսկի

Ռուսաստանը պետք է ամրապնդի սահմանները, հատկապես՝ հարավային ուղղությամբ: Այս մասին «Говорит Москва» ռադիոկայանի եթերում հայտարարել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին:

«Մենք աբխազա-վրացական, հարավօսական-վրացական սահմաններն ունենք: Մենք պետք է ուժեղացնենք մեր սահմանային անցակետերը, քանի որ Թուրքիան այսպիսի միտք ունի՝ փախստականների հոսքն ուղղել ոչ թե Եվրոպա, այլ Վրաստան: Նրանք կճզմեն Վրաստանը, նաեւ Հայաստանն ու Ադրբեջանը եւ կնետվեն դեպի մեր հարավային շրջաններ»,- ասել է Ժիրինովսկին:

Նրա խոսքով, Մերձավոր Արեւելքից միգրանտները Ռուսաստան չեն ուղեւորվում՝ ցուրտ կլիմայի եւ նպաստի բացակայության պատճառով:


Viewing all articles
Browse latest Browse all 2470

Trending Articles