Quantcast
Channel: VERELQ
Viewing all articles
Browse latest Browse all 2470

Բորդյուժա. Պետությունները պիտի միավորեն ջանքերը ահաբեկչության դեմ պայքարում

$
0
0
Նիկոլայ Բորդյուժա

Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտնել է, որ պետություններն ու միջազգային կազմակերպութունները պետք է միավորեն ջանքերն ահաբեկչության դեմ պայքարում: Այդ մասին ասված է կազմակերպության կայքում:

Բորդյուժան նաեւ Բելգիայի ժողովրդին եւ կառավարությանը ցավակցություն է հայտնել Բրյուսելում ահաբեկչականգործողությունների բազմաթիվ զոհերի կապակցությամբ:

«Ահաբեկչությունն այսօր դարձել է ամենատարածված գործիքներից մեկը, որոնք հետադիմական ուժերի կողմից օգտագործվում են հասնելու իրենց շահադիտական նպատակներին, որոնք ուղղված են միջազգային իրավունքին եւ համամարդկային արժեքների, տարբեր տարածաշրջաններում եւ աշխարհում կայունության խարխլմանը», - նշել է նա:

Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում որոտացած պայթյունների հետևանքով զոհվել է 34, իսկ վիրավորվել 250 մարդ: Կատարավածի պատասխանատվությունը ստանձնել է շատ երկրներում, այդ թվում ՌԴ-ում արգելված ծայրահեղական, ահաբեկչական "Իսլամական պետություն"խմբավորումը:


Viewing all articles
Browse latest Browse all 2470

Trending Articles