Մայիսի 14-ին կանցկացվեն Երևանի ավագանու ընտրությունները: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 16-ի հերթական նիստի օրակարգում:
Համաձայն հիմնավորման` կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով սահմանված Երևանի ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման հանգամանքով և բխում է ՀՀ ընտրական օրենսգրքի 127-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջից:
Հիշեցնենք, Երևանի ավագանու նախորդ ընտրություններն անցկացվել են 2013թ. մայիսի 5-ին: