Վրաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի կոմերցիոն օպերատորը (ESCO) «Կասկադ Ջորջիա» ՍՊԸ-ն գրանցել է որպես էլեկտրաէներգիայի արտահանում եւ ներկրում իրականացնող ընկերություն: Այս մասին գրում է «Գրուզիա Online»-ը:
Վրաստանի պետռեեստրի տվյալների համաձայն՝ «Կասկադ Ջորջիա»-ն գրանցվել է 2016 թվականին: Հարկ է նկատել, որ «Կասկադ Ջորջիա»-ի 95%-ը պատկանում է ռուսական «Կասկադ Էներգո Բիտ» ընկերությանը, որը ներառված է «Տաշիր» խմբում:
«Տաշիր» խումբը պատկանում է գործարար Սամվել Կարապետյանին, որը 2016 թվականի սեպտեմբերի դրությամբ Forbes ամսագրի վարկանիշով աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում զբաղեցնում է 549-րդ հորիզոնականը եւ 28-րդ տեղը՝ Ռուսաստանի ամենահարուստ գործարարների վարկանիշում: Նրա կարողությունը 3.8 մլրդ դոլար է գնահատվում:
Հիշեցնենք, որ 2015 թ-ին Սամվել Կրապետյանին պատկանող «Տաշիր» ընկերություների խումբը ձեռք բերեց "Հայաստանի էլեկտրական ցանցերի" (ՀԷՑ) 100% բաժնետոմսերը եւ ՀԷՑ-ի միանձնյա սեփականատերը: