Quantcast
Channel: VERELQ
Viewing all articles
Browse latest Browse all 2470

Յըլդըրըմ. Սիրիական ընդդիմությունը վերահսկողություն է հաստատել Էլ Բաբի մեծ մասում

$
0
0

Սիրիայի հյուսիսում գտնվող Էլ Բաբ քաղաքի մեծ մասը, որը գրավել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները, հայտնվել է սիրիական ընդդիմության վերահսկողության տակ, որը գործում է Թուրքիայի զինված ուժերի աջակցությամբ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

«Էլ Բաբի մեծ մասը հսկողության տակ է առնվել»,-ասել է Յիլդիրիմը, գրում է RT-ն NTV հեռուստաալիքի վրա հղումով:

Մինչ այդ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանըհայտարարել էր, որ թուրքական զորքերը սիրիական Էլ Բաբի կենտրոնում են և որ մոտ ապագայում սպասվում է քաղաքի ամբողջական ազատագրումն ահաբեկչական «Իսլամական պետության» գրոհայիններից:

«Ալ Բաբն այժմ շրջապատված է բոլոր կողմերից…Մեր ուժերը մտել են քաղաքի կենտրոն»,-հայտարարել է Էրդողանը: Նա հավելել է, որ ամբողջ քաղաքում դաշնային ուժերի վերահսկողության հաստատումը «միայն ժամանակի հարց է», հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ Էրդողանի, Սիրիայում թուրքական զորքերի վերջնական նպատակը ոչ միայն Էլ Բաբի ազատագրումն է, այլ նաև սահմանակից շրջանի, այդ թվում Ռաքքայի, ազատագրումը ջիհադականներից:

«Վերջնական նպատակը 5000 քկմ տարածքի ազատագրումն է»,-ասել է Էրդողանը: Նա հավելել է, որ կրկին քննարկել է դա ՌԴ և ԱՄՆ հետ, ինչպես նաև, որ Թուրքիան պատրաստ է ենթակառուցվածքային աշխատանքներ անցկացնել այդ շրջանում` կանխելու համար արտագաղթը Սիրիայից և խթանել Թուրքիա փախածների վերադարձը Սիրիա:


Viewing all articles
Browse latest Browse all 2470

Trending Articles