Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ պատրաստ է անցկացնել արտահերթ ընտրություններ, եթե դա ցանկանա ժողովուրդը: Այդ մասին նա հայտարարել է РИА Новости-ին տված հարցազրույցում:
«Եթե այդպիսի ցանկություն կա, ապա ինձ համար դա խնդիր չէ: Բնական է արձագանքել ժողովրդի կամքին, այլ ոչ թե որոշ ընդդիմադիր ուժերի: Սակայն այդ քայլին գնալու համար մեզ անհրաժեշտ է Սիրիայի հասարակության կարծիքը, այլ ոչ թե կառավարության կամ նախագահի», - նշել է նա: Նրա խոսքով, պետության ղեկավարին պետք է ընտրել ուղիղ ընտրությունների միջոցով, այլ թե խորհրդարանական ընթացակարգերով: