Quantcast
Channel: VERELQ
Viewing all articles
Browse latest Browse all 2470

Սարգսյան. Իրանից պատժամիջոցների չեղարկումը դրական է հայկական տնտեսության վրա

$
0
0
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան

Իրանից պատժամիջոցների չեղարկումը դրական կանդրադառնա հայկական տնտեսության վրա: Այդ մաիսն հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ելույթ ունենալով Հարվարդի համալսարանում:

ՀՀ նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, Սարգսյանը նշել է, որ պատժամիջոցների չեղարկումը՝ տարածաշրջանային այլ գործոնների հետ միասին, ինչպիսիք են ՀՀ-ի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, կապավովի Երևանի ակտիվ մասնակցությունը տարբեր տրանսպորտային-էներգետիկ նախագծերում:

Նա նշել է, որ ՀՀ-ում կառուցվում է արդիական Հյուսիս-Հարավ նախագիծը, Իրանի հետ քննարկվում է երկաթծի շինարարության հարցը: Նախագահի խոսքով, այդ կերպ ՀՀ-ը փորձում է դուրս գալ այն շրջափակումից, որն իրականացնում են արևելյան ու արևմտյան հարևաններ՝ Ադրբեջանն ու Թուրքիան:

Նրա խոսքով, ՀՀ-ի անդամակցությունը ԵԱՏՄ-ին չի խոչընդոտում ԵՄ-ի հետ երկխոսությանը, որի նպատակն է երկրում տնտեսական բարեփոխումները:


Viewing all articles
Browse latest Browse all 2470

Trending Articles