Թուրքիայի տնտեսությունը կորցրել է 300 միլիարդ թուրքական լիր (100 միլիարդ դոլար) երկրում հեղաշրջման փորձի պատճառով:
«Եթե մենք գնահատենք այդ ամբողջ ռազմական ինքնաթիռները, ուղղաթիռները, զենքը, ռումբերը և շենքերը, ապա ընդհանուր գումարը կազմում է նվազագույնը 300 միլիարդ լիր, սա նախնական հաշվարկ է»,- հայտարարել է Թուրքիայի առևտրի և մաքսային գործերի նախարարը, փոխանցում է Ռիա Նովոստին:
Նրա խոսքով, այս թիվը դեռ կարող է աճել զբոսաշրջային բիզնեսի կորուստների պատճառով: "Մարդիկ, որ տեսել են տանկեր փողոցներում ու պառլամենտի հրետակոծություն, չեն գա Թուրքիա: Այս ամենը կավելացնի կորուստները", - ասել է նախարարը
Հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Անկարայում և Ստամբուլում ավիացիայի ու տանկերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել: Թուրք զինվորականների խումբը հայտարարել է երկրում ռազմական հեղաշրջման, Էրդողանին իշխանությունից հեռացնելու մասին, սակայն ապստամբ զինվորականների գործողությունները ձախողվել են: