Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնն առաջարկել է դադարեցնել ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ Թուրքիայի հետ բանակցությունները: Նրա կարծիքով բանակցությունները հիմա ընդամենը «դիվանագիտկան ֆիկցիայի» ձեւ են ստացել, հայտնում է DW–ը:
Նրա խոսքով, Թուրքիայում ժողովրդավարական չափորոշիչները բավարար չափով չեն պահպանվում, որպեսզի հնարավոր լինի խոսել ԵՄ-ին երկրի անդամակցմանն մասին: Քերնի խոսքով նվազ կարեւոր չէ նաեւ տնտեսական կողմը, քանի որ Թուրքիան նաեւ այդ հարցում չի համապատասխանում եվրոպական ցուցանիշներին: ԵՄ-ին Անկարայի անդամակցությունը «տարիների, եթե ոչ տասնամյակների հարց է»: Ավստրիայի կանցլերը նաեւ հայտարարել է, որ այս հարցը կբարձրացնի ԵՄ նիստի ժամանակ, սեպտեմբերի 16-ին: «Մենք կպահանջենք հարցի այլընտրանքային հայեցակարգ»,- հայտնել է Քերնը: