Quantcast
Channel: VERELQ
Viewing all articles
Browse latest Browse all 2470

Ահաբեկչություններ Բրյուսելում. Զոհերի թվի մասին տեղեկությունները տարբեր են

$
0
0
Պայթյուններ Բրյուսելում

Բելգիական VTM հեռուստաընկերության տվյալներով, Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում որոտացած պայթյուններիհետևանքով զոհվել է առնվազն 23 մարդ: Ընդհանուր առմամբ զոհերի թվաքականի մասին տեղեկությունները տարբերվում են:

VTM հեռուստաընկերության ոստիկանության աղբյուրի տեղեկություններով, այսօր առավոտյան Բրյուսելի օդանավակայանում որոտացած երկու պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ, ևս 35-ը՝ վիրավորվել: Աղբյուրների տեղեկացմամբ, ևս 10 մարդ զոհվել է Բրյուսելի Maalbeek մետրոյում որոտացած պայթյունի հետևանքով, փոխանցում է РБК-ը:

The Wall Street Journal մինչ այդ անանուն աղբյուրին հղում անելով հայտարարել էր, որ Բրյուսելի օդանավակայանում զոհվել է առնվազն 100 մարդ: Օդանավակայանի մերձակայքում գտնվող հիվանդանոցի աղբյուրը նշել է, որ զոհվել է 10 մարդ և վիրավորվել ևս 30-ը, փոխանցում է բելգիական RTBF հեռուստաընկերությունը:

Բրիտանական The Daily Telegraph-ը հայտնել էր, որ զոհվել է առնվազն 11 մարդ, սակայն այդ տեղեկատվությունը հաստատված չէ: WSJ-ի զրուցակիցը հայտարարել է, որ պայթյուցիկը գործի է դրվել օդանավակայանի տարածքում՝ զննության գոտու սահմաններից դուրս:

The Wall Street Journal-ը, հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյային, հայտարարել է, որ Բրյուսելում տեղի ունեցածը հավանաբար ահաբեկչություն է, որը կապված է Փարիզում նոյեմբերին տեղի ունեցած պայթյունների կազմակերպիչ Սալեհ Աբդեսլամիձերբակալության հետ:


Viewing all articles
Browse latest Browse all 2470

Trending Articles