Ի պատասխան Գերմանիայի Բունդեսթագի կողմից այսօր ընդունված Հայոց Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի, Թուրքիան հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին: Նշվում է, որ Հուսեյն Ավնի Կարսըօղլուն կանչվել է Անկարա խորհրդակցությունների նպատակով:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան դեռ կմտածի, թե ինչ պատասխան քայլեր կկատարի Բունդեսթագի կողմից բանաձևի ընդունման առնչությամբ: Դեսպանի հետ կանչը առաջին քայլն է:
Նշենք, որ գերմանացի պատգամավորները գրեթե միաձայն ընդունեցին բանաձևը, որի դեմ ամիսներ շարունակ պայքարում էր թուրքական լոբբին: