Quantcast
Channel: VERELQ
Viewing all articles
Browse latest Browse all 2470

Փորձագետներ. Էրդողանը շանտաժի է ենթարկելու Բրյուսելին միգրացիոն նոր ալիքի ճգնաժամով

$
0
0
Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ժան-Կլոդ Յունկերը

Թուրքիայի նախագահ Ռեջեթ Էրդողանը ԵՄ-ի հետ առանց վիզաների ռեժիմի կիրառման սառեցմանը կարողա է պատասխանել՝ ուժեղացնելով փախստականների հոսքը դեպի Եվրոպա և այդ կերպ շանտաժի է ենթարկելով Բրյուսելին միգրացիոն ալիքի նոր ճգնաժամով: Այդ մասին ТАСС–ի հետ զրույցում նշել են փորձագետները:

Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի ԵՄ մուտք գործելու համաձայնագիրը կարող է տապալվել, եթե Թուրքիան չկատարի բոլոր պայմանավորվածությունները։ Այդ մասին հայտարարելէ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը:

Եվրահանձնաժողովի ղեկավարը նշել է, որ Թուրքիայի հակաահաբեկչական օրենսդրության մեջ փոփոխություններ մտցնելը վիզային ռեժիմի ազատականացման որոշման կայացման համար նախապայման է։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեմ է հանդես գալիս այդ կետին։ Նա հրաժարվում է կիրառել այն ու ԵՄ-ին կեղծավորության մեջ է մեղադրում։

Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկինկարծում է, որ Էրդողնաը չի ընդունելու ԵՄ-ի պահանջները վիզային ռեժիմի չեղարկման առումով: Ըստ նրա, Էրդողանը չի դադարեցնի հակաահաբեկչական գործողությունը քուրդ ապստամբների դեմ, որն իրականում քաղաքացիական բնակչության ոչնչացում է:

Սատանովսկու խոսքով, ԵՄ խորհրդարանի վիզայի լիբերալիզացիայի գործընթացի սառեցմանն Էրդողանը կպատասպանի ռեկետով ու կուժեղացնի փախստականների հոսքը դեպի ԵՄ: Նրա խոսքով, Էրդողանն այս կերպ հրահրելու է միգրացիան ճգնաժամի նոր ալիք՝ Բրյուսելից նոր գումարներ կորզելու համար:

ՌԴ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Ստանիսլավ Իվանովըհայտարարել է, որ թուրք նախագահը չի հրաժարվի քրդական հարցի ուժային լուծումից և կշարունակի իր ազգայնական քաղաքականությունը:

Նա նշել է, որ Թուրքիայում բնակվում է քսան միլիոն քուրդ. յուրաքանչյուր չորրոդ բնակիչ քուրդ է ու դա ուժ է: Ըստ նրա, Էրդողանը չի կարող թույլ տալ Թուրքիայի դաշնայնացում կամ ինքնավարությունների առաջացում, ինչը հղի է երկրի կազմաքանդմամբ: Փորձագետը հավելել է, որ Բրյուսելի հետ տարաձայնությունների պայմաններում Էրդողանը շարունակելու է շանտաժի ենթարկել ԵՄ-ին՝ նրանից լրացուցիչ գումարներ ստանալու ակնկալիքով:


Viewing all articles
Browse latest Browse all 2470

Trending Articles