Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ձգտում է անսահմանափակ միանձնյա կառավարման, գրում է Financial Times-ը։
Պարբերականը հիշեցնում է, որ անցյալ շաբաթ Էրդողանը վռնդել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուին, որին ժամանակին ինքն էր ընտրել։ Դավութօղլուն այդպիսով համալրեց նախագահի հավատարիմ մերձավորների ցուցակը, որոնք երկամյա զտման ժամանակ լքել են քաղաքականությունը։
Financial Times-ը նշում է, որ քաղաքական գործիչների միջեւ տարաձայնությունները քիչ չեն. կենտրոնական բանկի անկախությունը, քրդերի հետ բանակցությունները, լրագրողների բանատարկությունները, ԵՄ-ի հետ միգրացիոն գործարքը։ Սակայն առաջին տեղում այլ պատճառ է. Էրդողանը շարժվում է միանձնյա նախագահական կառավարման եւ իր կողքին մրցակցի չի հանդուրժի։
Պարբերականը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Էրդողանի հավատարիմ մտերիմները հեռանում են ոչ թե լուռ, այլ նրան ձոներ երգելով։ Զարմանալի բան չկա, որ Թուրքիայի նախագահը, որն ուղղակի չի հանդուրժում իր հասցեին ցանկացած քննադատություն, չի զգում իր իշխանության սահմանները, եզրափակում է Financial Times-ը։