Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 2470

Վրաստան-Ադրբեջան. Էներգետիկ-տրանսպորտային տանդե՞մ

Վրաստանն ու Ադրբեջանն ունեն վաղեմի ռազմավարական հարաբերություններ, իսկ Թբիլիսիի և Բաքվի գործընկերությունը կանխորոշում է ոչ միայն երկու երկրների, այլ նաև այլ պետությունների ապագան: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:

Նա նշել է, որ Մետաքսի ճանապարհի նախագիծը ցուցադրում է, որ Կովկասի տարածաշրջանն ու Կասպից ու Սև ծովերի միջև համագործակցությունը կարևոր է ողջ Եվրասիական մայրցամաքի համար, փոխանցում է Trend-ը:

Ըստ նրա, Վրաստանն ու Ադրբեջանը գործընկերներին առաջարկում են ամենակարճ և արդյունավետ ճանապարհն էներգակիրների տեղափոխության համար: Այնուհետև Վրաստանի նախագահը գովել է ադրբեջանական գործընկերներին, ովքեր ակտիվորեն ներդրումներ են կատարում Վրաստանի զարգացման մեջ: Նա շնորհակալություն է հայտնել SOCAR Georgia և ադրբեջանական այլ ներդրողներին:

Նրա խոսքով, էներգետիկան հանդիսանում է ներդրումների համար ամենահետաքրքրիր ոլորտը, քանի որ Վրաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան էներգետիկ համագործակցության առանցք են ստեղծում:


Viewing all articles
Browse latest Browse all 2470

Trending Articles