Quantcast
Channel: VERELQ
Viewing all articles
Browse latest Browse all 2470

Հարցում. ՌԴ-ում բացառում են ռազմական հակամարտությունը Արևմուտքի ու Թուրքիայի հետ

$
0
0

Ռուսաստանցիների մեծամասնությունը (62%) բացառում է, որ ՌԴ-ի ու Թուրքիայի միջև առկա լարվածությունը կվերաճի ռազմական հակամարտության: Այդ մասին են վկայում «Լևադա-Կենտրոնի» փետրվարի 19-24-ը անցկացված հարցման արդյունքները, որոնց մասնակցել է ՌԴ-ի 48 տարածաշրջանների 137 բնակավայրերից 1600 քաղաքացի, փոխանցում է EADaily-ին:

Հարցվածների 23%-ը կարծում է, որ իրավիճակի այդպիսի զարգացումը հնարավոր է, 15%-ը դժվարացել է պատասխանել: Հարցվածների 18%-ը հնարավոր է համարել Սիրիայում ստեղծված իրավիճակի պատճառով ՌԴ-ի ու Արևմուտքի միջև պատերազմի հնարավորությունը: Հարցվածների 60% հակառակ կարծիքն ունի, իսկ յուրաքանչյուր հինգերորդը դժվարացել է պատասխանել:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես կզարգանան Արևմուտքի և ՌԴ-ի հարաբերությունները Ուկրաինայի և Ղրիմի շուրջ հակամարտությունից հետո, հարցվածների 49%-ը պատասխանել է, որ ամեն ինչ ժամանակի ընթացքում կկարգավորվի, իսկ 32%-ը հայտարարել են, որ սպասվում է սառը պատերազմի նոր փուլ:


Viewing all articles
Browse latest Browse all 2470

Trending Articles