Quantcast
Channel: VERELQ
Viewing all articles
Browse latest Browse all 2470

Amnesty International-ը պահանջում է թույլատրել Արիֆ և Լեյլա Յունուսներին մեկնել արտասահման

$
0
0
Լեյլա և Արիֆ Յունուսներ

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը Ադրբեջանի իշխանություններից պահանջում է թույլատրել Արիֆ և Լեյլա Յունուս ամուսիններին մեկնել արտասահման բուժման նպատակով:

Կազմակերպության տարածած հայտարարությունում նշվում է, որ Ադրբեջանի իշխանություններն ամեն կերպ խոչընդոտներ են ստեղծում արտասահմանում Յունուս ամուսինների անհետաձգելի բուժում ստանալուն:

Միջազգային հանրության համառ պահանջներից հետո ամուսինները վերջապես ազատ են արձակվել, սակայն նրանց նկատմամբ քրեական գործը դեռևս ուժի մեջ է, նրանք շարունակում են լինել դատապարտվածի կարգավիճակում:


Viewing all articles
Browse latest Browse all 2470

Trending Articles