Quantcast
Channel: VERELQ
Viewing all articles
Browse latest Browse all 2470

Թուրքիան ու Վրաստանը խորացնում են ռազմական համագործակցությունը

$
0
0

Թուրքական EJDER մոդիֆիկացված զրահամեքենաները շուտով տրամադրվելու են Վրաստանի զինված ուժերին։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի ԳՇ պետ Վլադիմիր Չաչիբայան, փոխանցում է Грузия-Online–ն։

Վրաստանի պաշտպանության նախարարն ու ԳՇ պետն այցելել է Վազիանի ռազմակայան, որտեղ հետևել են EJDER–ի փորձարկումներին։
ԶԼՄ–ների տվյալներով, Թուրքիան Վրաստանին է տրամադրելու 100 այդպիսի զինտխենիկա։

Բրյուսելում վերջերս տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի ու Թուրքիայի նրա գործընկեր Ֆիքրի Ըշիքիհանդիպումը, որտեղ քննարկվել է Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի եռակողմ ռազմական համագործակցության հարցը։

Մայիսին Թբիլիսիում տեղի կունենա Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը, որտեղ նախատեսվում է ստորագրել եռակողմ համագործակցության հուշագիր։


Viewing all articles
Browse latest Browse all 2470

Trending Articles