Quantcast
Channel: VERELQ
Viewing all articles
Browse latest Browse all 2470

ՌԴ-ն ու Իսրայելը Լապշինին տեսակցելու համար Բաքվի պատասխանին են սպասում

$
0
0

ՌԴ-ի և Իսրայելի դեսպանատների աշխատակիցներն ադրբեջանական կողմի պատասխանին են սպասում ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ հանդիպման դիմումի կապակցությամբ: Դատավարության ժամկետների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը:

«Դեռ այդ մասին ոչինչ հայտնի չէ»,- ասել է փաստաբանը:

Մի քանի անգամ Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջան այցելած Լապշինը ձերբակալվել էր Մինսկում 2016 թվականին՝ Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:

Փաստաբանի խոսքով՝ ՌԴ-ի և Իսրայելի դեսպանատան աշխատակիցները սպասում են Լապշինի հետ հանդիպման մասին դիմումի վերաբերյալ ադրբեջանական կողմի պատասխանին. «Այդ առնչությամբ դիմում եղել է: Սպասում են ադրբեջանական կողմի պատասխանին»:

Չերնինը նաև մեկնաբանել է Բաքվում կնոջ հետ Լապշինի հնարավոր հանդիպման մասին հաղորդագրությունները: «Դա դեռ հարցականի տակ է»,- ասել է զրուցակիցը:


Viewing all articles
Browse latest Browse all 2470

Trending Articles