ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը փետրվարի 23-24-ը պաշտոնական այց կկատարի Վրաստան:
Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, առողջապահության նախարարԼևոն Ալթունյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանըև այլք: