Quantcast
Channel: VERELQ
Viewing all articles
Browse latest Browse all 2470

Ադրբեջանը`բելառուսական զենքերի հիմնական գնորդներից է

$
0
0

Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի(SIPRI) հրապարակած տվյալների համաձայն, 2012–2016թթ.–ին զենք արտահանող երկրների թոփ-25–ում Բելառուսը զբաղեցրել է 18–րդ տեղը։

Բելառուսական զենքերի հիմնական գնորդներից է Ադրբեջանը։

Բելառուսն Ադրբեջան է արտահանում մեքենաշինական արտադրանք, դեղորայք, սննդամթերք և այլն: Բելառուսն Ադրբեջանից ներկրում է ալյումին, նավթամթերք, գյուղատնտեսական արտադրանք: Այսօր Ադրբեջանում գործում է բելառուսական կապիտալով երեք ձեռնարկություն: Բելառուսում գործում է արդրբեջանական կապիտալով 18 ընկերություն և 30 համատեղ ձեռնարկություններ:

Երկու երկրների արտադրական կոոպերացիայի առաջատարը Գյանջայի ավտոմոբիլային գործարանն է, որտեղ 9 տարվա ընթացքում արտադրվել է 6.5 հազար Բելառուս տրակտորներ և ավելի քան երեք հազար ՄԱԶ բեռնատարներ, փոխանցում է ctv.by կայքը: Ադրբեջանը Բելառուս է արտահանում նաև նավթ ու նավթամթերք: Հոկտեմբերի 19-ին Օդեսայի նավահանգիստ է ժամանել 84,7 հազար տոննա ադրբեջանական նավթ՝ Բելառուսի համար, փոխանցում է նավահանգստի մամուլի ծառայությունը: Նավթն երկաթգծով տեղափոխվելու է Մոզիրսկի նավթավերամշակման գործարան:


Viewing all articles
Browse latest Browse all 2470

Trending Articles