Quantcast
Channel: VERELQ
Viewing all articles
Browse latest Browse all 2470

ԱՄՆ պետքարտուղարի թեկնածուն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը

$
0
0

Իմ ընտրվելու դեպքում կաջակցեմ պատմական իրադարձությունների ամբողջական ուսումնասիրությանը և Հայաստանի ու Թուրքիայի միջև բաց երկխոսությանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Ռեքս Թիլերսոնը:

Ամերիկայի հայկական համագումարի կայքում նշվում է, որ մինչ Հայոց ցեղասպանությունը հերքողները կոչ են անում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփինև նրա թիմին երաշխավորել, որ նրա վարչակազմը չի ճանաչի ցեղասպանությունը, Թրամփի կառավարության թեկնածուներն իրենց կարծիքն են բարձրաձայնում այդ հարցի վերաբերյալ: Մասնավորապես, պատասխանելով Նյու Ջերսիից սենատոր Բոբ Մենենդեսիհարցին՝ պետքարտուղարի թեկնածուն ասել է.

«1915 թվականի ողբերգական վայրագությունները ցավոտ հարց են մնում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններում, և ԱՄՆ-ի շահերից է բխում երաշխավորել երկու երկրների միջև խաղաղ և կայուն հարաբերությունների հաստատումը: Թեկնածության հաստատման դեպքում ես կաջակցեմ պատմական իրադարձությունների ամբողջական ուսումնասիրությանը և Հայաստանի ու Թուրքիայի միջև բաց երկխոսությանը՝ հանուն տարածաշրջանային կայունության»,- ասել է նա:

Նա նաև անդրադարձել է Թուրքիայի կողմից հիմնարար ազատությունների խախտումների դեպքերին` նշելով, որ «շատ մտահոգված է Թուրքիայի իշխանությունների կողմից վերջերս ձեռնարկված քայլերի առնչությամբ»:

«Կրոնական ազատությունը կարևոր ամերիկյան սկզբունք է և միջազգային խաղաղության և կայունության հարցում կարևոր գործոն: Թեկնածության հաստատման դեպքում, ես կաշխատեմ Թուրքիայի հետ կրոնական փոքրամասնությունների պաշտպանության և նրանց մշակութային ժառանգությունների նկատմամբ հարգանքը խթանելու հարցում»,- ասել է նա:

Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունինհայտարարել է, որ Հայկական համագումարը բարձր է գնահատում սենատոր Մենենդեսի նվիրվածությունը հայկական խնդիրների հարցում և դրանք թեկնածուի առջև բարձրացնելը: Մինչ Թիլերսոնը սպասում է Սենատի կողմից վերջնական քվեարկության, սպասվում են ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների և տարածաշրջանի վերաբերյալ հարցերին ավելի շատ պատասխաններ:

«Մենք անհամբեր սպասում ենք նոր վարչակազմի և Կոնգրեսի հետ աշխատանքին՝ խորացնելու Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև մշտական կապերը, ինչպես նաև ընդլայնելու համար Հայաստանի համար տնտեսական հնարավորությունները»,- ասել է Արդունին:


Viewing all articles
Browse latest Browse all 2470

Trending Articles