Թուրքիայի ու Ադրբեջանի հարաբերություններն անընդհատ դինամիկ զարգանում են։ Այդ մասին հայտարարել է Բաքվում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը, փոխանցում է Trend–ը։
Նա նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից անցել է 25 տարի և փոխհարաբերությունները զարգանալու են նաև ապագայում։
Ըստ նրա, մոտակա ժամանակներս շահագործման կհանձնվի Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծային նախագիծը`ապագայում կյանքի կոչվող այլ նախագծերն էլ ավելի են ամրապնդելու երկու ժողովուրդների միջև կապերը։
Ադրբեջանը և Թուրքիան զգալի ներուժ ունեն երկկողմ ապրանքաշրջանառությունը 15 միլիարդ դոլարի հասցնելու համար, ինչը հանդիսանում է նրանց նպատակը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Մուստաֆա Էլիթաշը:
2002-2014թթ.-ին Ադրբեջանի ու Թուրքիայի ապրանքաշրջանառությունը աճել է ութ անգամ և կազմել 5.1 միլիարդ դոլար, իսկ 2015թ.-ին համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի պատճառով Բաքվի ու Անկարայի ապրանքաշրջանառությունը որոշակի չափով նվազել է:
Ըստ նրա, 2015թ.-ին Թուրքիայի արտահանումն Ադրբեջան կազմել է 1.9 միլարդ դոլլար, իսկ Ադրբեջանից ներկրումը՝1.6 միլիարդ դոլար: Էլիթաշի խոսքով, Թուրքիան Ադրբեջան է արտահանում հիմնականում երկաթե և պողպատե իրեր, պատրաստի արտադրանք, կահույք և այլն:
Ադրբեջանից դեպի Թուրքիա արտահանման 85% -ը կազմում է բնական գազը: Բացի բնական գազը, Թուրքիան Ադրբեջանին ներկրում է նաև գունավոր մետաղներ, քիմիական արտադրանք: 2014թ.-ի վերջին Թուրքիայի ներդրումներն Ադրբեջանում կազմել է 7.5 միլիարդ դոլար, իսկ ադրբեջանական ներդրումները Թուրքիայում հասել են 4.2 միլիարդ դոլար: