Quantcast
Channel: VERELQ
Viewing all articles
Browse latest Browse all 2470

Փորձագետներ. Կտրուկ արժեզրկումից խուսափելու համար Ադրբեջանի ԿԲ–ն մանիպուլյացիաների է դիմում

$
0
0

Ադրբեջանի ԿԲ–ն և կառավարոթյունը որոշում են կայացրել 2017 թվականից անցում կատարել լողացող կուրսի։

Անկախ տնտեսագետ Օքթայ Ահվերդիևըհայտարարել է, որ մանաթի կուրսը պետք է ձևավորվի շուկայական պահանջարկի և առաջարկի հիման վրա, սակայն դա այդպես չէ, փոխանցում է Echo.az–ը։

Նա նշել է, որ կտրուկ դեվալվացիայից խուսափելու համար Ադրբեջանի ԿԲ–ը սկսել է դրամային մասայի մանիպուլյացիան։ Ըստ նրա, ԿԲ–ի այդ գործողությունների հետևանքով մանաթի ծավալը շուկայում մեկ ավելանում է, մեկ`պակասում։

Տնտեսագետի խոսքով, ԿԲ–ն արժութային ինտերվենցիաներ չի իրականացնում շուկայում`ամեն օր մանաթը արժեզրկվում է երկու–երեք կոպեկով, այսինքն Ադրբեջանի արժութային շուկան աստիճանաբար անցում է կատարում դեպի լողացող փոխարժեք։

Տնտեսական նախաձեռնությունների կենտրոնի փորձագետ Սամիր Ալիևըհայտարարել է, որ մանաթի այսօրվա «պահվածքը» մեծ դժվարությամբ կարելի է անվանել լողացող փոխարժեք։

Նրա խոսքով, եթե դա իրոք այդպես լիներ, ապա տեղի կունենար կտրուկ արժեզրկում`մանաթի ազատ փոխարժեքը`ֆիքցիա է։ Այս տարի Ադրբեջանն ամբողջությամբ պետք է անցում կատարի լողացող փոխարժեքին։


Viewing all articles
Browse latest Browse all 2470

Trending Articles