Quantcast
Channel: VERELQ
Viewing all articles
Browse latest Browse all 2470

Աբրահամյան. Հեռանում եմ ՀՀԿ-ից, բայց շարունակելու եմ ակտիվ զբաղվել քաղաքականությամբ

$
0
0

"Ես կայացրել եմ իմ կյանքի կարևոր և դժվար որոշումներից մեկը և հայտարարում եմ, որ դադարեցնում եմ իմ անդամակցությունը Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Երկար եմ մտածել այս որոշումը կայացնելիս: Անկեղծ ասեմ՝ հեշտ որոշում չէր ինձ համար, քանի որ կուսակցությանը նվիրել եմ իմ կյանքի մի էական հատված՝ մոտ երկու տասնամյակ": Այս մասին ասված է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարության մեջ:

Շնորհակալություն հայտնելով իր բոլոր կուսակցական ընկերներին՝ տարիների համատեղ արդյունավետ աշխատանքի համար, Աբրահամյանը նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ պետական հաստատությունների նախկին ու ներկա պաշտոնյաներին, Հայաստանի մարզերի, քաղաքների ու գյուղերի նախկին ու ներկա պատասխանատուներին, հազարավոր համաքաղաքացիներին բոլոր այն ձեռքբերումների համար, որոնց միասին են հասել:

«Թիմային աշխատանքը, թիմի յուրաքանչյուր անդամի արժանապատվությունը եղել և մնում են ինձ համար առաջնային: Անշուշտ, ՀՀԿ-ում իմ տեղը բաց չի մնա. կգան նորերը, միգուցե ավելի խելացի կամ նպատակասլաց, բայց շատ կցանկանայի, որ լինեն առնվազն նույնքան հայրենասեր և պետականամետ: Ես հեռանում եմ ՀՀԿ-ից, բայց շարունակելու եմ ակտիվ զբաղվել քաղաքականությամբ, քանզի համոզված եմ, որ ունեմ բավարար ուժ, գիտելիքներ ու փորձ՝ ծառայելու մեր պետությանն ու ժողովրդին: Շարունակելու եմ ապրել և աշխատել հանուն Հայաստանի»,- հավելել է Հովիկ Աբրահամյանը:

Նշենք, որ Հովիկ Աբրահամյանը հաստատել է, որ նախորդ շաբաթ Մոսվայում հանդիպել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևիհետ: Հենց այդ հանդիպումից հետո մամուլը գրեց, որ Աբրահամյանը ՀՀԿ-ից դուրս գալու որոշում է կայացրել: Աբրահամյանը, սակայն, այս պահի դրությամբ այդպես էլ չտվեց գլավոր հարցի պատասխանը` որտեղ է շարունակելու քաղաքական իր կարիերան և արդյոք մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին:


Viewing all articles
Browse latest Browse all 2470

Trending Articles