Quantcast
Channel: VERELQ
Viewing all articles
Browse latest Browse all 2470

Թրամփը խստացնում է ԱՄՆ ներգաղթի քաղաքականությունը․ Մահմեդական 7 երկիր «սև ցուցակում» է

$
0
0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 25-ին պատրաստվում է ստորագրել մի շարք հրամանագրեր, որոնց թվում է նաև կառավարական որոշումը, որով կարգելվի մեծամասամբ մահմեդականներով բնակեցված մի շարք երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ։ Ցանկում ներառված են Իրանը, Իրաքը, Լիբիան, Սոմալին, Սուդանը, Սիրիան ու Եմենը, հաղորդում է Reuters-ը։

Մասնավորապես, ԱՄՆ իշխանություններն ավտոմատ կարգելափակեն մուտքի արտոնագրի ցանկացած դիմում նշված երկրներից, այդ թվում՝ աշխատանքի համար տրամադրվելիք։

Աղբյուրը հաղորդում է, որ Կառավարության նախագծի ստորագրումով կյանքի կկոչվի Թրամփի նախընտրական խոստումներից ևս մեկը։
Նախապես նշվում էր, թե արգելքը ժամանակավոր բնույթ է կրելու, սակայն դեռևս հստակ չէ՝ որքան ժամանակով է այն ներդրվում։


Viewing all articles
Browse latest Browse all 2470

Trending Articles