Quantcast
Channel: VERELQ
Viewing all articles
Browse latest Browse all 2470

Փորձագետներ. Փրկելով իշխող կլանն` Ալիևը Ղարաբաղում պատերազմ է սկսել

$
0
0

Ղարաբաղում այսօրվա լարվածությունն ամենայն հավանականությամբ կապ ունի ոչ թե գլոբալ պատճառների՝ թուրքական կամ ամերիկյան հետքի հետ, այլ Ադրբեջանի ներքաղաքական և տնտեսական ճգնաժամի հետ: Իլհամ Ալիևը չի կարող զերծ պահել մանաթն անկումից և այդ ֆոնին իշխող կլանները դուրս են գալիս վերահսկողությունից:

Լավագույն միջոցը ճգնաժամից դուրս գալու՝ պատերազմն է: Այլ հարց է, թե որքանով է Ալիևը հաշվարկել բոլոր ռիսկերը: Այդ մասին հայտարարել է Սև ծովի երկրների սոցիալ-քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վլադիմիր Նովիկովը:

Նա նշել է, որ եթե ադրբեջանական բանակի հրետակոծություններն ու ռազմական տեղաշարժերը տեղի ունենան ՀՀ-ի տարածքում, ապա ՌԴ-ը ստիպված կլինի միջամտել այդ հակամարտությանը: Հասկանալի է, որ ոչ Մոսկվան, ոչ Երևանն ու Բաքուն, ոչ էլ Անկարան հետաքրքրված չեն լայնածավալ պատերազմով: Սակայն փոխադարձ հրետակոծությունները կարող են հանգեցնել նրան, որ իրավիճակը կսկի զարգանալ սեփական տրամաբանությամբ,փոխանցում է mk.ruկայքը:

Փորձագետը նշել է, որ այսօրվա հակամարտության քաղաքական կարգավորման շուրջ ՀՀ-ի ու Ադրբեջանի տեսլականները կտրուկ տարբերվում են: Մոտակա քսան տարվա ընթացքում այդ հարցով որևէ փոխզիջում կամ պայմանավորվածություն չի կարող լինել: Նրա խոսքով, Ադրբեջանում դրանք այնքան են կուտակվել, որ ներքին ռեսուրսների հաշվին դրանք կարգավորել իշխանություններն արդեն չեն կարող և դրա համար օգտագործում են Ղարաբաղում էսկալացիան, որպեսզի ներքին լարվածության համար ելք գտնվի:

Իր հերթին, Կովկասի և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի գիտաշխատող Վադիմ Մուխանովըհայտարարել է, որ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի սահմանին այսօրվա լարվածությանը նախորդել են մի շարք նախապայմաններ, սակայն դրանցից ամենագլխավորը Բաքվում ստեղծված սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավիճակն է:

Նա նշել է, որ Ադրբեջանում նկատվում է նվազագույն զամբյուղի նվազում, մանաթի արժեզրկում, դժգոհությունների աճ: Այդ ամենը ստիպում է իշխանություններին ուշադրություն դարձնել քարոզչության վրա: Ըստ նրա, ժամանակակից ադրբեջանական հասարակությունը կոնսոլիդացվում է Ղարաբաղի վերադարձման թեմայի շուրջ:


Viewing all articles
Browse latest Browse all 2470

Trending Articles