Quantcast
Channel: VERELQ
Viewing all articles
Browse latest Browse all 2470

Ադրբեջանը կեսօրվա մեջ կորցրեց հինգ տանկ. ՀՀ ՊՆ

$
0
0

Արցախում` շփման գծի ողջ երկայնքով ընթանում են թեժ մարտեր: Ադրբեջանական կողմը հյուսիսային և հարավային ուղղությամբ կորցրել է հինգ տանկ:

Հայկական ուժերը, հակառակորդին պատճառելով զգալի կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ, մարտագծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններով նախաձեռնությունը վերցրել են իրենց ձեռքը: Հայտնում է ՊԲ կայքը: Երեկ և այսօր՝ ադրբեջանական բանակը կորցրել է 14 տանկ և 5-ից ավելի այլ զրահատեխնիկա, այդ թվում՝ հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ): Ղարաբաղյան բանակը տվել է 1 տանկի կորուստ:

Ընդհանուր առմամբ, ըստ ՀՀ պաշտպանության նախարարության տվյալների, մարտերի ժամանակ ադրբեջանական կողմը կորցրել է մոտ 20 տանկ:

"Այսօր ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդը հյուսիսարևելյան ուղղությամբ կորցրել է 3 տանկ, իսկ հարավարևելյան ուղղությամբ՝ 2 տանկ: Հետագա զարգացումների մասին առաջիկա հաղորդագրություններում", - ասված է հաղորդագրության մեջ:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղություններով ադրբեջանական կողմը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա եւ օդուժ: Ադրբեջանական կողմին հաջողվել էր գրավել հայկական մի քանի մարտական դիրքեր, որոնք հետագայում ղարաբաղյան ուժերը կրկին վերցրել էին վերահսողության տակ:

ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հաղորդմամբ, մարտերի ժամանակ ադրբեջանական բանակը ուղղաթիռներից բացի կորցրել է նաև ԱԹՍ և մեկ տասնյակից ավել տանկեր: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրադրությունը մնում է ծայրաստիճան լարված: Հայկական կողմի կորուստները՝ 18 զոհ և 35-ին մոտ վիրավոր: Ադրբեջանական կողմը հայտնում է 12 զոհերի մասին, սակայն, ըստ հայկական կողմի տեղեկատվության, նրանց թիվն անցնում է 200-ից:


Viewing all articles
Browse latest Browse all 2470

Trending Articles