Quantcast
Channel: VERELQ
Viewing all articles
Browse latest Browse all 2470

Պեսկով. Ղարաբաղյան հակամարտությունում դեռևս առաջընթաց չի գրանցվել

$
0
0
Դմիտրի Պեսկով

Ղարաբաղյան հակամարտության շուրջ իրավիճակը դեռևս հեռու է ցանկալիից, սակայն ՌԴ-ը շարունակաբար ջանքեր է գործադրում, որպեսզի այդ գործընթացը տեղում չկանգնի: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

"Ինչ վերավերվում է Ղարաբաղին, ապա, իհարկե, այդպիսի հակամարտություններում մեկ կողմի դիրքորոշման բարձրաձայնումը, այն էլ ուժի կիրառման պատրաստակամության մասին, չի կարող առաջընթաց ապահովել", - նշել է Պեսկովը ТВЦ-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում դեռևս առաջընթաց չի գրանցվել, սակայն ՌԴ-ը այլ երկրների հետ միասին ջանքեր է գործադրում, որպեսզի գործընթացը տեղում չկանգնի և լինի դանդաղ, սակայն շարունակական շարժում: Դեռևս պարծենալու առիթ չկա, սակայն կարևոր է , որ հնգյակը բարենպաստ պայմաններ ստեղծի թե Երևանի, թե Բաքվի համար:


Viewing all articles
Browse latest Browse all 2470

Trending Articles