Quantcast
Channel: VERELQ
Viewing all articles
Browse latest Browse all 2470

Փորձագետներ. Պալմիրայի ազատագրումը տեղի է ունեցել ՌԴ ակտիվ աջակցությամբ

$
0
0

Սիրիական բանակն ամենամեծ հաղթանակն է տարել "Իսլամական պետության"նկատմամբ՝ վերականգնելով հսկողությունը պատմամշակութայի կարևոր կոթող Պալմիրայի նկատմամբ: Պալմիրի ազատագրումը տեղի է ունեցել ՌԴ ակտիվ աջակցությամբ: Սիրիական բանակի հաջողությունները ճանապարհ են բացում դեպի Իսլամական պետության մայրաքաղաք՝ Ռաքքա:

Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի պատմության, քաղաքագիտության և իրավունքի ֆակուլտետի պրոֆեսոր Գրիգորի Կոսաչըհայտարարել է, որ Պամիրիայի գրավումը ռուսական ակտիվ աջակցությամբ առաջին անգամ ներկայացնում է Դամասկոսի ռեժիմն որպես իրական ուժ, որը կարող է պայքարել "Իսլամական պետության"դեմ: Մինչ վերջերս քչերն էին ենթադրում, որ նախագահ Ասադը կարող է հանդես գալ այդ դերում:

Փորձագետը նշել է, որ այդ հանգամանքը խառնում է ԱՄՆ-ի գլխավորությամբ Սիրիայում գործող հակաահաբեկչական կոալիցիայի խաղաքարտերը, որոնք ի սկզբանե հավասազոր էին համարում"Իսլամական պետության"և Ասադի ռեժիմի դեմ պայքարը:

Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկինեւս խոսել է, Պալմիրիայի ազատագրման կարևորության մասին:

Ըստ նրա, Պալմիրայից հյուսիս գտնվում է ռազմավարական կարևորության խաչմերուկը, որի գրավումը կկիսի "Իսլամական պետությունը"երկու մաասին՝ հարավային խմբավորումն այլևս չի կարողանա զենք և գրոհայիններ ստանալ Թուրքիայից: Առանց ռուսական օդուժի աջակցույան, նրա կարծիքով, հնարավոր չէր լինի հասնել Իսլամական պետության շրջափակմանը, փոխանցում է ren.tv-ն:

Նրա խոսքով, ԻՊ-ի գրոհայինները կմնան Միջագետքում, քանի որ նրանք հեռանալու այլ տեղ չունեն, սա Իրաք-սիրիական նախագիծ է՝ նրանք կարող են հեռանալ միայն այլ աշխարհ:


Viewing all articles
Browse latest Browse all 2470

Trending Articles