Ղարաբաղյան հակամարտությունը զուրկ է կրոնական հենքից ու կրում է զուտ քաղաքական բնույթ: Այդ մասին նշված է Ռուս ուղղափառ եկեղեցու պաշտոնական հայտարարությունում:
Մինչ այդ, ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատունը հարցում է ուղարկել Ռուս ուղղափառ եկեղեցուն կապված Ուղղափառ միջխորհրդարանական ասամբլեայի XXIII կոնֆերանսի հռչակագրի հետ:
Պատասխան նամակում նշված է, որն ղարաբաղյան հակամարտությունը զուրկ է կրոնական հենքից և կրում է զուտ քաղաքական բնույթ, իսկ ազգամիջյան թշնամանքի հրահրումը մեղք է համարվում քրիստոնեության մեջ ու իսլամում: Ռուս ուղղափառ եկեղեցին հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության օրենքի շրջանակներում կարգավորման օգտին:
Ռուս ուղղափառ եկեղեցին միշտ հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու առկա խնդիրների փոխընդունելի տարբերակով լուծումներ գտնելու օգտին:
Սկսած 1993թ.-ից Ռուս ուղղափառ եկեղեցու ջանքերով և Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարքի օգնությամբ կազմակերպվել են Ադրբեջանի ու ՀՀ-ի կրոնական առաջնորդների հանդիպումները, որտեղ մասնակիցները բազմաթիվ անգամ նշել են իրենց դիրքորոշումները:
Մոսկվայի պարտրիարքարանն այսօր էլ հանդես է գալիս նույն դիրքերից՝ ջանքեր գործադրելով հակամարտության խաղաղ և արդար կարգավորման համար: Ադրբեջանական կողմի մտահոգությւոնը կհասցվի Ուղղափառության միջխորհրդարանական ասամբլեայի ղեկավարությանը: