Quantcast
Channel: VERELQ
Viewing all articles
Browse latest Browse all 2470

Պայթյուն թուրքական Ջիզրեում. 9 մարդ զոհվել է, ավելի քան 60-ը՝ վիրավորվել

$
0
0

Թուրքիայի հարավ-արևելքում՝ Ջիզրե քաղաքում հզոր պայթյուն է որոտացել. 9 մարդ զոհվել է, 64-ը՝ վիրավորվել: Այդ մասին տեղեկացնում է Միլիյեթը:

Ականապատված ավտոմեքենան պայթել է ոստիկանության հսկա անցագրային կետի մոտ, ոստիկանության բաժանմունքից 50 մետր հեռավորության վրա: Իշխանությունները ահաբկեչության կազմակերպման մեջ կասկածում են Քուրդիաստանի աշխատավորական կուսակցությանը:

Ոստիկանական բաժանմունքն ամբողջովին ոչնչացվել է:

Հատկանշական է, որ Թուրքիայում հերթական պայթյունը համընկնել է Անկարայի կողմից Սիրիա ներխուժման հետ: Դիտորդների կարծիքով, Անկարան ցանկանում է թուլացնել քրդերին: Չի բավառվում, որ Ջիզրեում պայթյունը կարող է լինել քրդերի յուրօրինակ պատասխանը թուրքական զինված ուժերի գործողություններին:


Viewing all articles
Browse latest Browse all 2470

Trending Articles