Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 2470

Պեսկով. ՌԴ-ը չի լուծելու ղարաբաղյան հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի փոխարեն

ՌԴ-ը ամեն կերպ աջակցում է ղարաբաղյան հարցի կարգավորմանը, սակայն Մոսկվան չի կարող հարցը լուծել ՀՀ-ի ու Ադրբեջանի փոխարեն: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով, ՌԴ-ի աջակցությունը՝ եզաի ջանքեր չեն, դա շարունական աջակցություն է միջազգային ֆորմատներում: Ըստ նրա, հանդիսանալով այդ ֆորմատների պատասխանատու մասնակից՝ ՌԴ-ը կշարունակի աշխատանքները: Պեսկովը նշել է, որ վերջնական որոշումները, վերջնական նախաձեռնությունները պետք է բխեն հակամարտության մասնակիցներից, փոխանցում է Ռիա Նովոստին:

Նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինիհետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել ռուսական ղեկավարությանը այն ջանքերը համար, որ ՌԴ-ը գործադրում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար:

Պեսկովը հավելել է, որ ոչ միջազգային միջնորդները, ոչ ՌԴ-ը չեն կարող կարգավորել հակամարտությունը ՀՀ-ի ու Ադրբեջանի փոխարեն:


Viewing all articles
Browse latest Browse all 2470

Trending Articles