Quantcast
Channel: VERELQ
Viewing all articles
Browse latest Browse all 2470

ԶԼՄ-ներ. Բրյուսելում ձերբակալվել է ահաբեկչությունների կազմակերպիչներից մեկը

$
0
0

Բրյուսելում ձերբակալվել է նախօրեին մի շարք պայթյունների մեջ կասկածվողներից ևս մեկը, այդ մասին հայտնում են բելգիական ԶԼՄ-ները` հղում անելով իրավապահ համակարգի իրենց աղբյուրներին:

Այնուամենայնիվ դա ոստիկանության կողմից որոնվող ահաբեկչության գլխավոր մեղավորներից Նաջիմ Լաշրաուինչէ, ով օդանավակայանում պայթյուններից հետո փախուստի էր դիմել: Ձերբակալվածի ինքնությունը դեռևս հայտնի չէ, փոխանցում է Բի-բի-սի-ին:

Լաշրաուիին ֆիքսել է օդանավակայանի տեսախցիկներից մեկը, երբ նա սայլակով քայլում էր երկու մահապարտների կողքին: Այդ մահապարտները Հալիդ և Բրահիմ Բակրաուի եղբայրներն են եղել:

Ինչպես հայտնում է բելգիական RTBF հետուստաընկերությունը, մինչ այդ Բակրաուի եղբայրները հայտնվել էին ոստիկանության տեսադաշտում այլ գործերի շրջանակներում, սակայն մինչ այդ նրանց և ահաբեկիչների միջև կապի մասին ոչինչ հայտնի չէր:

Հալիդ Բակրաուինկեղծ անվան տակ Բրյուսելի Ֆորե շրջանում բնակարան էր վարձկալել: Լաշրաուիի նկատմամբ Փարիզում նոյեմբերյան պայթյուններից հետո հետախուզում էր հայտարարվել: Բրյուսելում նախօրեին որոտացած պայթյունների հետևանքով զոհվել էր 34 մարդ, մոտ 250 մարդ վիրավորվել էր:


Viewing all articles
Browse latest Browse all 2470

Trending Articles