Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ Վաշինգոնի և Անկարայի միջև բարեկամական հարաբերությունների պահպանումը կախված է Հիզմեթ շարժման առաջնորդ Ֆեթհուլահ Գյուլենի արտահանձնման հետ:
Թուրքիայում իսլամական քարոզչին մեղադրում են ռազմական հեղաշրջման կազմակերպման մեջ:
ՌԻՍԻ-ի Ասիայի ու Մերձավոր Արևելքի կենտրոնի ղեկավար Աննա Գլազովան հայտարարել է, որ Գյուլենի արտահանձնումը ձեռնտու չէ թուրքական իշխանություններին: Նրան օգտագործելու են որպես արտաքին թշնամու կերպար, ում մեղադրելու են ներքին խնդիրների մեջ, փոխանցում է pravda.ru կայքը:
Ըստ նրա, Թուրքիայի վարրապետին շատ լավ հայտնի է, որ ԱՄՆ-ը չի արտահանձնի Գյուլենին առնվազն մինչ այն պահը, քանի դեռ չի ապացուցվել Գյուլենի կապը հեղաշրջման հետ: Ակնհայտ է, որ թուրքական ղեկավարությունն այդպիսի ապացույցներ չունի:
Անդրադառնալով թուրքական առաջնորդների հայտարարություններին Գլազովան այն քաղաքական խաղ է համարել՝թուրքական ղեկավարությանը ձեռնգու չէ, որպեսզի ԱՄՆ-ը արտահանձնի Գյուլենին: Ըստ նրա, քանի Գյուլենը բնակվում է ԱՄՆ-ում, իրենք ունեն թե արտաքին, թե ներքին թշնամու կերպար:
Փորձագետը նշել է, որ դեռևս պետք է ապացուցել Գյուլենի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների միջև կապը՝փաստեր դեռևս այդ առնչությամբ չկան:
Նա հավելել է, որ թուրքերը ԱՄՆ-ի հետ կվատթարացնեն հարաբերությունները միայն խոսքերով և որևէ կոնկրետ գործողությունների չեն անցնի: