Quantcast
Channel: VERELQ
Viewing all articles
Browse latest Browse all 2470

SOFAZ: Ադրբեջանը ԲԹԿ-ի վրացական հատվածի համար հատկացրել է 600 միլիոն դոլար

$
0
0

Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը(SOFAZ) Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարության համար հատկացրել է 611,5 միլիոն դոլար: Այդ մասին նշված է SOFAZ-ի կայքում:

Ադրբեջաի ու Վրաստանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրով, Ադրբեջանի միջազգային բանկով գումարները փոխանցվել են ԲԲԸ Մարաբդա-Կարցախի երկաթգծերին: Այս տարվա առաջին կեսին SOFAZ-ը նախագծի կյանքի կոչման համար հատկացրել է 23,2 միլիոն դոլար:

Թեպետ երկաթուղու շինարարության վրացական հատվածը նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա վերջ, սակայն սա չի նշանակում, որ այն իր ողջ հզորությամբ ու երկայնքով կսկսի աշխատել, քանի որ թուքական հատվածի շինարարությունը դեռ նոր է սկսվել:

Բաքու-Թբիլիսի-Կարսը կառուցվում է ադրբեջանա-վրացա-թուրքական միջպետական համաձայնագրով: Երկաթգծի առավելագույն հզորությունը կկազմի տարեկան 17 միլիոն տոննա բեռ: Սկզբնական շրջանում այն ունենալու է մեկ միլիոն ուղևոր և 6.5 միլիոն տոննա բեռ հզորություն:


Viewing all articles
Browse latest Browse all 2470

Trending Articles