ԵԱՏՄ-ի մաքսային օրենսգրքը նախատեսվում է կիրառել 2017թ.-ի կեսերից: Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով նախարար Մուկայ Կադըրկուլովը, փոխանցում է БЕЛТА-ն:
Նրա խոսքով, ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի նախագիծը գտնվում է պատրաստության բարձր մակարդակի վրա, սական կողմերը դեռևս ունեն համաձայնեցնելու հարցեր: Նախարարի խոսքով, 2017թ.-ի կեսերին ներպետական բոլոր ընթացակարգերի կիրառումից հետո իրենք կներկայացնեն ԵԱՏՄ մաքսային օրեսնգիրքը, որը կհամապատասխանի ինտեգրացիայի այսօրվա մակարդակին:
Կադըրկուլովը նշել է, որ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի նոմերը չի կարելի համարել նորամուծություն՝ այդ նախագծի շուրջ աշխատանքները վաղուց են ընթանում: ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքը պետք է նույնականացնի և կանոնակարհգի միության ամբողջ տարածքում կիրառվող մաքսային օրենսդրությունը: Նա հավելել է, որ մաքսային օրենսգիրքը առավելագույնս հաշվի կառնի բինզեսի շահերը: