Գերմանիայի քաղաքացիների մեծամասնությունն աջակցություն է հայտնել Բունդեսթագի ընդունացած բանաձևին, որը Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջումը ցեղասպանություն է որակել:
Բանաձևի օգտին է արտահայտվել հարցվածների 74%-ը: Այդ տվյալները հրապարակել է ARD մեդիաընկերությունը: Բանաձևի ընդունումը սխալ որոշում են որակել հարցվածների 18%-ը, փոխանցում է DW-ը:
Հարցվածների 57% հայտարարել է, որ այդ բանաձևի ընդունումը կարող է բացասաբար անդրադառնալ Գերմանիայի ու Թուրքիայի հարաբերությունների վրա: Հարցվածների 91% կարծում են, որ Թուրքիային չի կարելի վստահել, որպես գործընկերոջ, իսկ այդ երկիրը վստահելի գործընկեր է համարել հարցվածների 7%-ը: