Հայաստանցի տնտեսագետները քննադատության են ենթարկում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ էլեկտրաէներգիայի սակագինը 2-2.5 դրամով նվազեցնելու որոշումը: Նրանց կարծիքով, բոլոր նախադրյալները կան սակագները նախորդ տարվա մակադակին՝ 42 դրամին վերադարձնելու համար:
Տնտեսագետ, ընդդիմադիր ՀԱԿ կուսակցության անդամ Վահագն Խաչատրյանիխոսքով, ՀԵՑ-ի կողմից այժմ կիրառվող մեթոդոլոգիայի հիման վրա կարելի է սահմանել փաստացի ցանկացած սակագին և ոչ ոք դրա համար պատասխանատվության չի կանչվի: Ինչպես նշել է Խաչատրյանը, ՀԷՑ-ը և նրան հովանավորող ՀՀ իշխանությունները հաշվետու չեն հասարակության առջև և այդ պատճառով կարելի է անցկացնել ցանկացած սակագին:
Սա, համոզված է փորձագետը, խորհրդարանական ընտրություններից առաջ ավելի շատ քաղաքական մոտիվացիա ունեցող սիմվոլիկ քայլ է: «Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին սակագների նվազագույն իջեցումը կմատուցվի որպես կառուցողական քայլ իշխանությունների կողմից», - նշել է Խաչատրյանը VERELQ-ի հետ զրույցում:
ՀԷՑ-ի մեթոդոլոգիայի հիմքում, նշում է Խաչատրյանը, ընկած են ծախսերի հաշվարկն ու այդ ծախսերի հիման վրա կազվում է նաև վերջնական սակագինը:
«Այդ մոդելն ընկած էր խորհրդային տնտեսության հիմքում, այդպես էին աշխատում Գների պետական կոմիտեն ու ԽՍՀՄ պետալան պլանը: Հենց դա էլ ի վերջո կազմաքանդեց ԽՍՀՄ տնտեսությունը: Նույնն էլ տեղի է ունենում Հայաստանում: Կարելի է ասել, որ ՀԷՑ-ը կազմում է ներդրումային հինգամյա կամ տասնամյա պլան, որոնք ոչ մի նշանակություն չունեն սպառողների համար: Ավելին, այդ ներդրումերը կարող են և չլինել: Սակայն դա արդեն կարևոր չէ: Ամենակարևորը՝ այդ ծրագրի համար հետագայում պետք է վճարի հասարակությունը, որն առանց այդ էլ ամեն օր աղքատանում է»,-նշել է նա:
Տնտեսագետը նշել է, որ ՀԷՑ-ի մարժան յուրաքանչյուր կիլովատ արտադրված և վաճառված էլեկտրաէներգայի համար կազմում է մոտ քսան դրամ: Նրա խոսքով, դա շատ մեծ թիվ է և այս պայմաններում ՀԷՑ-ը ոչ միայն չպետք է պարտքեր ունենա, այլ նաև կարելի է խուսափել էլեկտրաէներգիայի թանկացումից:
Նույն կարծիքին է նաև տնտեսագետ Արտակ Մանուկյանը: Նրա խոսքով, այս պահին գործող էլեկտրաէներգիայի սակագինը անարդար է և կարող է այսօրվա 48,78 դրամից նվազել՝ հասնելով 42 դրամի: Նախկին սակագնին կարելի է վերադառնալ անգամ հաշվի չառնելով գազի սակագնի նվազումը:
«ՀԷՑ-ի օպերացիոն ծախսերը նախորդ տարի կազմել են երկու միլիարդ դրամ: Ընկերությունը փաստացի ստացել է շահույթ, սակայն ցույց է տալիս կորուստներ, ինչը ռեսուրսների ոչ ռացիոնալ օգտագործման և մեծ վարկերի ներգրավման հետևանքն է: Չեմ կարծում, որ շարքային քաղաքացիները պետք է վճարեն ընկերության ոչ հեռատեսական քաղաքականության համար», - նշել է Մանուկյանը՝ հավելելով, որ 2.5 դրամով էժանացումը, սուբսիդավորվող խավի համար նշանակում է հոսանքի սակագինի փաստացի 4,5 դրամով թանկանում, այլ ոչ թե էժանանում: