Պաշտոնանկությունները կառավարությունում չեն բացառվում: Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ավելացնելով, որ պաշտոնանկությունները չեն բացառվում, եթե գործադիրը չկարողանա կատարել իր հանձնարարականները:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ամեն ինչ կհասցնեն.
«Հայ ժողովրդի համար մայիս ամիսը հաղթանակների ամիս է։ Ինչ վերաբերում է տնտեսական բարեփոխումներին, օպտիմալացման և այլն՝ ժամանակի ընթացքում իրականացնելու ենք. միայն առաջ»,– ասել է վարչապետը
Իսկ որպեսզի հասարակությունը հավատա կառավարության խոստումներին, վարչապետը նշեց, որ գործադիրը իր գործը պետք է անի: Իսկ եթե չկարողանան, ապա, նշեց Աբրահամյանը, պաշտոնանկություններ կլինեն:
Նշենք, վարչապետը մասնակցում է Սարդարապատ հուշահամալիրում կազմակերպած տոնական միջոցառմանը: