Մարտի 19-ի վաղ առավոտյան ռուսաստանյան Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում վայրէջք կատարելիս կործանվել է Դուբայից ժամանող Boeing 737-800 մարդատար օդանավը։ Զոհվել են օդանավում եղած բոլոր 62 ուղևորները, այդ թվում՝ անձնակազմի 7 անդամները։
ՏԱՍՍլրատվական գործակալության փոխանցմամբ՝ FlyDubai ավիաընկերության օդանավը եղանակային բարդ պայմաններում չի կարողացել միանգամից վայրէջք կատարել և երկրորդ շրջանից հետո վայրէջքի նոր փորձի ժամանակ կործանվել է. ինքնաթիռը հարվածել է գետնին, տեղի է ունեցել բռնկում, օդանավի բեկորները ցրված են թռիչքուղու վրա։
Այժմ վթարի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունների աշխատակիցները, ճշտվում են աղետի հանգամանքները։ Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպաստոսությունը ճշտում է զոհերի մեջ ՀՀ քաղաքացիների առկայությունը։ LifeNews-ը հրապարակել է զոհվածների նախնական ցուցակը, որում հայկական անուններ չկան։ Զոհվածներից չորսը երեխաներ են։
«Ցավակցում ենք զոհերի հարազատներին և մերձավորներին», - Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը։