Quantcast
Channel: VERELQ
Viewing all articles
Browse latest Browse all 2470

Qatar Airways. Հայաստանն ունի բոլոր շանսերը դառնալու տրազիտային հաբ

$
0
0

Հայաստանի բաց երկնքի քաղաքականության համար պայքարում էինք տարիներ շարունակ: Այսօր արդեն երկինքը բաց է, ու սա նոր հնարավորություն է` միանալ աշխարհի օդային քարտեզին` այսօր հայտարարեց «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն` անդրադառնալով կատարական ավիաուղիների Հայաստան մուտքին, հայտնում է "Ռադիոլուրը":

Աշխարհի ամենահայտնի օդային փոխադրողներից այս մեկն այսօր հայտարարեց իր չվերթերի մեկնարկը Երեւան` շաբաթական կազմակերպելով 4 չվերթ Դոհայից Երեւան եւ հակառակ ուղղություններով եւ այնտեղից կապ` աշխարհի ավելի քան 150 երկրի հետ: Ընկերությունը խոստանում է գնային ճկուն քաղաքականություն ու որակի փոփոխություն: Արդյո՞ք մտահոգություններ չկան` կապված ավիացիայի հայաստանյան ոլորտի հետ, հետաքրքրվեց «Ռադիոլուր»-ը: «Քաթար էյրվեյզ»-ի գլխավոր կոմերցիոն տնօրեն Հրուհ Դանլիվիննայսպես արձագանքեց`

«Շուկա ենք մտնում լավատեսությամբ, ունենք օդային հաղորդակցության պայմանագիր: Ավելին` հույս ունենք շաբաթական 4 անգամից հասնել ամենօրյա փոխադրումների: Կարծում ենք Հայաստանն ունի բոլոր շանսերը դառնալու տրազիտային հաբ», - նշել է նա:

Լավատեսությամբ մեր շուկա մտած, բայց կարճ ժամանակ անց Հայաստանից տեղափոխված ավիափոխադրողները դժգոհում են, որ «Զվարթնոց» օդանավակայանն իր ենթակառուցվածքներից օգտվելու համար խիստ բարձր գներ է սահմանել:

Նրանք Հայաստանից հեռանալը նաեւ սրանով են բացատրում ու մեկնաբանում, որ Վրաստանից թռիչքները շատ ավելի էժան են, քանի որ հարեւան երկրում հարկերն ու օդանավակայանի վճարներն այստեղի պես բարձր չեն: Ավիափոխադրողների այս դժգոհությունը փոխանցվեց «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեին, ով, սակայն, շտապեց հերքել ասվածը: «Բիզնես քաղաքականություն է»,- ասաց ու պնդեց` ավելի շատ ավիափոխադրողներ Հայաստան գալիս են, ոչ թե գնում: «Իսկ ինչու չեք նշում, որ տոմսերի գներն այժմ որոշակիորեն նվազել են»,- շարունակում է Մարսելո Վենդեն:

Ինչո՞ւ են Հայաստանից հեռանում ավիափոխադրողները: Մարսելո Վենդեն խնդիրն այլ տեղ է փնտրում, ոչ «Զվարթնոցի» քաղաքականության եւ սահմանած գների հիմքում: Ասում է` Հայաստանը նախ պետք է վիզաների ռեժիմը դյուրացնի, իսկ այսօր մեր երկիրը վիզա է պահանջում մեծ թվով, այդ թվում` շատ եվրոպական երկրներից:

Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը«Qatar Airways» ընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Հյու Դանլեւիիգլխավորած պատվիրակությանը, ու նշել, որ բաց երկնքի ռեժիմին անցնելուց հետո կառավարությունը վերանայել է ավելի քան 20 պետության հետ օդային հաղորդակցությանն առնչվող գործող օրենսդրական դաշտը եւ ի թիվս այլ պետությունների` առաջիկայում ավարտին կհասնի նաեւ Չինաստանի ժողովրդական Հանրապետության հետ համաձայնագրի վերանայումը. քննարկումներ են սկսվել նաեւ ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտուն Հայաստանի Հանրապետության միանալու շուրջ:

Հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ, ավիացիոն փորձագետ Դմիտրի Աթբաշյանն իր հերթին է հակադարձում:

Ավիացիոն փորձագետ Դմիտրի Աթբաշյանըվստահ է` բաց երկնքի քաղաքականության մեջ Հայաստանի առաջին քայլը պետք է լինի ավիացիոն ոլորտը կարգավորող լավ մշակված իրավական դաշտ ստեղծելը: Դա չունենք, այդ պատճառով էլ չունենք նաեւ ազգային փոխադրող, որը կաշխատի մատչելի գներով, կսպասարկի առավել պահանջարկված ուղղություններ` ուղիղ չվերթերով: Իսկ մինչ չունենք հստակ իրավական դաշտ, իսկ «Զվարթնոց»-ը շարունակում է իր գնային քաղաքականությունը, «Արմավիայի», «Էթիհադի» ու այլ ավիափոխադրողների շարքին դասվողներ գուցե էլի ունենանք:


Viewing all articles
Browse latest Browse all 2470

Trending Articles