Quantcast
Channel: VERELQ
Viewing all articles
Browse latest Browse all 2470

ԵՄ-ը ուղերձը. հրադադարի ռեժիմը Ղարաբաղում պետք է ամրապնդվի

$
0
0
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկի

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին Գյումրիում Եվրոպայի օրվա միջոցառումների մեկնարկի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի վերաբերյալ Եվրամիության դիրքորոշմանը և շեշտել, որ Եվրամիության ուղերձը շատ հստակ է. հրադադարը պետք է ամրապնդվի, հայտնում է tert.am-ը։

«Կարծում եմ՝ բոլորդ գիտեք, որ մայիսի 16-ին Վիեննայում շատ կարևոր հանդիպումներ են տեղի ունենալու: Ես հավատացած եմ, որ այդ հանդիպումները կարող են դրական ազդեցություն ունենալ հակամարտության կարգավորման տեսանկյունից: Եվրամիության ուղերձը շատ հստակ է. զինադադարը պետք է ամրապնդվի, փոխվստահության ամրապնդման նոր միջոցառումներ պետք է նախաձեռնվեն՝ խաղաղ պայմանագրի կնքում: Հակամարտւթյունը ռազմական լուծում չունի: Այս ուղերձը վաղը ներկայացվելու է կողմերին` ե՛ւ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի նախագահներին: Մենք հավատում ենք եւ միտված ենք խաղաղության ամրապնդմանը այս տարածաշրջանում: Կարծում եմ, որ Հայաստանը, Հայաստանի ժողովուրդը, ինչպես նաեւ Ադրբեջանը եւ Ադրբեջանի ժողովուրդը նույնպես պետք է պատրաստվեն խաղաղության և Եվրամիությունը պատրաստ է աջակցել այս հարցում»,- նշեց Պյոտր Սվիտալսկին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 12-ին վերահաստատել են իրենց հանձնառությունը ԼՂ հակամարտության տևական կարգավորմանը հասնելու հարցում: Նրանց տարածած հայտարարության մեջ ասվում է. «Վերջին բռնությունների և շփման գծում լարվածությունը թուլացնելու անհրաժեշտության լույսի ներքո մենք հավատում ենք, որ եկել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակը: Մեր արտաքին գործերի նախարարները պատրաստ են նպաստելու այդ հանդիպման կազմակերպմանը հաջորդ շաբաթ Վիեննայում: Նրանց հիմնական խնդիրը կլինի ամրապնդել հրադադարի ռեժիմը և հասնել վստահություն սերմանող միջոցների շուրջ համաձայնության , ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի բանակցությունների վերսկսման համար` հանուն համապարփակ կարգավորման` հիմնված քննարկվող հիմնարար տարրերի և սկզբունքների վրա:

Բանակցությունները հաջողություն չեն ունենա, եթե բռնությունը շարունակվի, և չի կարող լինել խաղաղություն, առանց բանակցային գործընթացի: Մենք հաստատում ենք, որ հակամարտությունը զինված կարգավորում չի կարող ունենալ»։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել էին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն՝ Վիեննա, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ:


Viewing all articles
Browse latest Browse all 2470

Trending Articles