Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փաստացի հաստատել է ԼՂ ՊԲ հետ շփման գոտում զորքերի կուտակման մասին տեղեկատվությունը:
Մեկնաբանելով haqqin.az-ի հրապարակումը՝ Ադրբեջանի ՊՆ-ը հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերն իրավունք ունեն ազատ տեղաշարժվելու Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում:
ՊՆ-ը նշել է, որ իրենք նպատակ չունեն հաշվետվություն տալ երրորդ երկրին, առաջին հերթին Հայաստանին, իրենց զորքերի տեղաշարժի մասին:
Ադրբեջանական ստորաբաժանումների ակտիվ տեղաշարժի մասին այսօր հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: ՀՀ-ու Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչները չեն բացառում հակամարտության գոտում նոր սրացումներ: