Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Քլոդ Յունկերը կարծում է, որ Թուրքիան պատրաստ չէ անդամակցել ԵՄ-ին: Այդ մասին նա հայտարարել է Handelsblatt-ին տված հարցազրույցում:
Յունկերը նշել է, որ չնայած ԵՄ-ի հետ միգրացիոն ճգնաժամի կարգավորման հարցում առկա համագործակցությանը` Թուրքիան չի կարող հույս ունենալ անդամակցելու ԵՄ-ի մոտակա ժամանակներս:
«Թուրքիան այժմ պատրաստ չէ անդամակցության: Կարծում եմ, որ դա չի լինի մոտակա տաս տարվա ընթացքում»,-նշել է նա: Յունկերը հույս է հայտնել համաձայնության հասնել միգրացիոն ճգնաժամի շուրջ մարտի 17-18-ին Բրյուսելում կայանալիք գագաթաժողովի ընթացքում: