Quantcast
Channel: VERELQ
Viewing all articles
Browse latest Browse all 2470

Իրանի փոխնախագահ. Ռոհանիի այցը կբարձրացնի Բաքվի համագործակցության մակարդակը

$
0
0
Իրանի նախագահ Հասան Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի Բաքու կատարելիք առաջիկա այցը կբարձրացնի Իրանի ոււ Ադրբեջանի համագործակցության մակարդակը: Այդ մասին Trend-ին հայտարարել է Իրանի փոխնախագահ Մասուդ Սոլթանիֆարը:

Նրա խոսքով, Ռոհանիի այցը Բաքու նախատեսված է մոտակա ամիսներին: Սոլթանիֆարը նշել է, որ Ադրբեջանի ու Իրանի նախագահները վերջին երկու տարում հանդիպում են արդեն վեցերորդ անգամ ու այդ հանդիպումների ընթացքում կողմերը ստորագրել են ավելի քան 40 համաձայնագրեր: Վերջին հանդիպումը կայացել է փետրվարի Թեհրանում և ավարտվել տաս փաստաթղթերի ստորագրմամ, որոնք վերաբերվում են Թեհրանի ու Բաքվի հարաբերությունների տարբեր ոլորտներին:

Իրանը հանդիսանում է Ադրբեջանի հիմնական առևտրային գործընկերներից մեկը: 2016թ.-ի առաջին կիսամյակում երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է 53%-ով՝ կազմելով 41,4 միլիոն դոլար: Այս պահին Ադրբեջանում գործում է իրանական կապիտալով 439 ընկերություն:

Վերջերս Աստարա քաղաքում՝ իրանա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցավ երկաթգծային կամրջի հիմնարկեքը: Ադրբեջանը պատրատ է Իրանին տրամադրել կես միլիարդ դոլարի վարկ՝ Ռեշտ-Աստարա երկաթգծի շինարարության համար: Այն կազմելու է Հյուսիս-Հարավա տրանսպորտային միջանցքի մի մասը: Այդ միջանցքը կմիավորի Իրանի, Ադրբեջանի ու ՌԴ-ի երկաթգծերը:


Viewing all articles
Browse latest Browse all 2470

Trending Articles