ՌԴ-ը հնարավոր է համարում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև հետագա շփումները, սակայն խոսքը բարձրագույն մակարդակով հանդիպման մասին է: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
"Ես դեռևս չեմ լսել այդպիսի հանդիպման մասին, հաշվի առնելով, որ տեղի է ունեցել լարվածության աճ հակամարտության գոտում: Դա ուժեղ հետ է գցել կողմերի միջև ուղիղ երկխոսության գործընթացը: Այնուամենայնիվ, ՌԴ-ի միջնորդությամբ հնարավոր եղավ դադարեցնել հակամարտությունը: Ավելի շուտ, խոսքը կարող է գնալ զինվորականների միջև հետագա շփումների մասին", - նշել է նա, փոխանցում է ТАСС:
Լուկաշևիչը հայտարարել է, որ Մինսկի խմբի համանախագահները կարող են հանդես գալ Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի մասին զեկույցով:
Նա նշել է, որ համանախագահներն ապրիլի քսանին եղել են գործող նախագահի մոտ, զեկուցել են իրավիճակի մասին: Ապրիլի 6-9-ը նրանք եղել են տարածաշրջանում և սպասվում է, որ նրանք կարող են Վիեննայում հանդես գան հետագա քայլերի մասին զեկույցով: