ՀՀ ԱԺ այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց ԵԱՏՄ երկրներից ֆիզիկական անձանց միջոցով ոչ ձեռնարկատիրական նպատակներով ներմուծվող ապրանքների համար ԱԱՀ-ի չեղարկման օրենքը:
Օրենքն ընդունվել է 107 կողմ, 0`դեմ և 0՝ ձեռնպահ ձայներով: Օրենքի նախագիծը ներկայացվել է պատգամավորներ Վարդան Այվազյանի, Միքայել Մելքումյանի և Խաչատուր Քոքոբելյանիկողմից:
ԱԱՀ-ի 20%-ոց հարկի գանձումը դադարեցնելու հարցը ծագել է ԵՀԿ-ի նախարար Տատյանա Վալովայայիվերջերես մամուլի ասուլիսին արած հայտարարությունից հետո, երբ նա իր դժգոհություն էր հայտնել ՀՀ-ի կողմից ՌԴ-ից ներմուծվող մեքենաների համար ԱԱՀ գանձելու փաստի հետ կապված: Դա հակասում է ԵԱՏՄ-ի պայմանագրային բազային:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանըփետրվարի 25-ին նիստում հայտարարել է, որ ԵԱՏՄ-ից ներմուծվող մեքենաներից պետք է չեղարկել ԱԱՀ-ի գանձումը:
Այսօր քննարկումների ժամանակ նախկին վարչապետ Հրանտ ԲագրատյաննՎարդան Այվազյանից հետաքրքրվել է, ինչ է լինելու այն ներկրողների հետ, ովքեր 2015թ.-ին պետությանը վճարել են ԱԱՀ: ԵԱՏՄ-ի ներմուծվող մեքենաներից ԱԱՀ-ի 2015թ.-ին գանձման ծավալաների մասին տվյալներ չկան, սակայն մոտավոր տվյալներով այն կազմել է 1,7 մլրդ դրամ:
Այվազյանը նշել է, որ օրենքը հետադարձ ուժ չի ունենա և բոլոր հարցերը կապված գումարների վերադարձման հետ պետք է առանձին քննարկվեն: