ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը և Վրաստանի վարչապետի Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն Պրահայում կայանալիք հերթական հանդիպմանը կքննարկեն վիզաների ազատականացման և երկու երկրների միջև տրանսպորտային նախագծերը:
Աբաշիձեն հայտարարել է, որ հանդիպումը կկայանա մարտի 16-ին և կքննարկվեն հումանիտար, տնտեսական, առևտրային և այլ հարցեր, փոխանցում է РИА Новости-ին: Նրա խոսքով, էներգետիկ հարցերը, մասնավորապես Վրաստանի կառավարության և Գազպրոմի բանակցությունները չեն քննարկվելու, քանի որ դա էներգետիկայի նախարարությունների խնդիրն է:
Կարասինն իր կողմից նշել է, որ խոսքը վիզաների և տրանսպորտային նախագծերի մասին է: 2015թ.-ի դեկտեմբերին ՌԴ ԱԳՆ-ը հայտարարել է, որ դյուրացնում է վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար: