Quantcast
Channel: VERELQ
Viewing all articles
Browse latest Browse all 2470

Յունկերն՝ Ադրբեջանին. "Դադարե՛ք կրակել"

$
0
0
Ժան-Կլոդ Յունկեր

«Ես մի բան կարող եմ ասել Ադրբեջանին՝ դադարե՛ք կրակել, դադարե՛ք կռվել». այս մասին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, գրում է ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը։

«Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերնայժմ դիմում է ԵԽԽՎ-ին։ Ադրբեջանի պատվիրակ Գանիրա Փաշաևանհարց է տվել ադրբեջանցի ներքին տեղահանված անձանց և Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Եվրոպական հանձնաժողովի նախագահը շատ կարճ և պարզ պատասխան տվեց. «Ես մի բան կարող եմ ասել Ադրբեջանին. դադարե՛ք կրակել, դադարե՛ք կռվել», ինչին հաջորդեցին Վեհաժողովի անդամների ծափահարությունները»,- գրել է Սամվել Ֆարմանյանը Facebook-ի իր էջում։


Viewing all articles
Browse latest Browse all 2470

Trending Articles